Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նկարահանվելու է ֆիլմում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմում, որում մարմնավորելու է քաղաքագլխին, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես հայտնել է BM.ge գործակալությունը, Վրաստանում կնկարահանեն «Մոռացված մեղեդի» գեղարվեստական ֆիլմը:

Նախագիծն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմի աջակցությամբ: Ըստ սյուժեի, իրեն անծանոթ Վրաստան է ժամանում սլովակցի հարուստ գործարարի թոռը: Նա պատրաստվում է պարզել պապի վերջին ցանկության գաղտնիքը:

Գործակալության տվյալներով՝ նկարահանումներին ակտիվ մասնակցություն կունենա Թբիլիսիի քաղաքապետարանը, իսկ Կախա Կալաձեն ֆիլմում կմարմնավորի երիտասարդ ու եռանդուն քաղաքապետին, որն արագորեն եւ արդյունավետ կերպով լուծում է տարբեր խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031