Բաժիններ՝

Որսի համար ծովարծվի և աղվեսի գոտեմարտը հայտնվել է տեսանյութում

Ամերիկացի բնախույզ-լուսանկարիչ Քեւին Էբիին հաջողվել է նկարահանել ճերմակագլուխ ծովարծվին, որը երիտասարդ աղվեսից խլում է ճագարին, տեսահոլովակը հրապարակել է Fox News-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է թռչունը ճանկում որսը, որն ատամներով բռնած տանում էր աղվեսը, ինչից հետո ախոյանները բարձրանում են շուրջ վեց մետր: Ութ վայրկյան տեւած պայքարից հետո աղվեսը թուլացնում է բռնվածքը եւ ընկնում գետին, իսկ ծովարծիվը թռչում է ճագարով:

Լուսանկարիչը նշել է, որ աղվեսն անվնաս է մնացել թռիչքից հետո: «Ես մի քանի լուսանկար արեցի նրա անկումից հետո եւ ոչ մի կարգի վնասվածքներ չգտա»,- ասում է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031