
Հայտարարվել է ամենաերջանիկ կանանց կրծքի չափսը

Cosmetic Surgery Solicitors պլաստիկ վիրաբուժության բրիտանական կլինիկայի ներկայացուցիչները որոշել են, որ երրորդ չափսի կուրծքը կանանց երջանիկ է դարձնում: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Ազգային հետազոտության շրջանակներում մասնագետները հարցման մասնակիցներին խնդրել են պատմել, թե նրանք որքանով են գոհ իրենց կրծքից, եւ ինչպես է դրա չափսն ազդում իրենց առօրյա կյանքի վրա:
Երրորդ չափսի կուրծք ունեցող կանանց 39 տոկոսը պատասխանել է, որ լիովին գոհ է թե՛ իր մարմինից, թե՛ կյանքից: Չորրորդ չափսից գոհ է եղել կանանց 37 տոկոսը, առաջինից՝ 34 տոկոսը: 29 տոկոսը հայտարարել է, որ իրենք գոհացնում է հինգերորդ չափսը: Երջանիկ կանանց թիվն առավել փոքր է եղել կրծքի երկրորդ չափսն ունեցող կանանց շրջանում. նրանք կազմել են ընդամենը 27 տոկոսը:
Ընդամենը հարցմանը մասնակցել է 871 կին: