Բաժիններ՝

Ինչու է վտանգավոր գիշերները չքնելը

Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող է «խախտել ավելի քան հարյուր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացույցի» ռիթմը, ներառյալ նյութափոխանակության եւ արյան մեջ շաքարի պարունակության հետ կապված միացությունները: Այս եզրակացությանն են հանգել Կոլորադոյի նահանգի Բոուլդերի համալսարանի հետազոտողները:

Նրանց աշխատությունը հրապարակված է PNAS հանդեսում: Գիտնականները գիտափորձին ներգրավել են մինչեւ 30 տարեկան վեց առողջ տղամարդկանց: Նրանք վեց օր անցկացրել են փակի տակ բժիշկների հսկողությամբ. գրանցվել են նրանց ակտիվությունը, սննդակարգը, քունը եւ ստացվող լույսի քանակությունը:

Առաջին երկու օրը մասնակիցներն ապրել են սովորական կարգով, այնուհետեւ նրանց աստիճանաբար փոխադրել են հակառակ ռեժիմի. ակտիվություն եւ սնունդ գիշերը, ութժամյա քուն՝ օրվա ընացքում: Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից վերցրել են արյան անալիզ:

Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց թույլ է տվել հսկել ավելի քան հազար սպիտակուցների աշխատանքի «կարգը»: Պարզվել է որ կարգի փոփոխումը ձեւախախտումների է հանգեցրել 129 միացություններում:

«Դա մեզ ասում է այն մասին, որ ջեթ-լագը կամ աշխատանքի մի երկու գիշերը կարող են արագորեն փոխել մարդու ֆիզիոլոգիան, ընդ որում «երկար տարածությունում» այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բոուլդերի համալսարանի Քնի ժամանակագրության եւ հետազոտության լաբորատորիայի տնօրեն Քենեթ Ռայթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս