
Վայրի կատուները ճչացել են միմյանց վրա ու հռչակավոր դարձել

Ցանցի օգտատերը տեսախցիկով նկարահանել է երկու լուսանների դիմակայությունը, որոնք հանդիպել են Օնտարիո կանադական նահանգի ճանապարհին: Կենդանիները բարձրաձայն ճչում էին, ինչով ծիծաղեցրել են YouTube-ի օգտատերերին, որտեղ հայտնվել է ընդհարման տեսագրությունը:
Լուսանները հանդիպել են ճանապարհին: Մռութ-մռթի տված, նրանք սպառնական ձայներ են հանում: Ինչ-որ մի պահի նրանք բախվում են ճակատներով, եւ վայրի կատուներից մեկը հարվածելու թափ է վերցնում: Րոպեական դիմակայությունը հետեւանքներ չի ունենում, սակայն հանդիսատեսները նշում են, որ հիանալի շոու է ստացվել:
«Ես այնքան ուժեղ էի ծիծաղում, որ լաց եղա»,-խոստովանում է elitemav նիկով յուզերը: Mashable հրատարակությունը գրում է, որ տեսանյութը հատկապես կհասկանան նրանք, ովքեր հարազատ եղբայր կամ քույր ունեն: