Բաժիններ՝

Առաջարկներ «անցումային կառավարությանը»՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանից

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կոնկրետ քայլեր է առաջարկել՝ եկամտային, ոլորտային և այլ ուղղություններով, որոնք այս անցումային փուլում պետք է կատարի կառավարությունը։ Իր մոտեցումները Ա. Մանուկյանը ներկայացրել է մայիսի 18-ին կազմակերպված «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։

Ներկայացնում ենք տնտեսագետի առաջարկությունները՝ տարբեր ուղղություններով։

      Եկամտային ուղղությունների մասով

Կարճաժամկետ

• Այս կառավարության ղեկավարը ունի հանրային բարձր աջակցություն և կարծում ենք քաղաքական կամք «տեսնելու» և «հարկելու» ստվերը։ Ստվերի հարկումից հետո հնարավոր է կարճաժամկետում գեներացնել առնվազն 180 մլն ԱՄՆ դոլար (86 մլրդ դրամ)-մոտ 2400 դրամ ամսական մեկ բնակչին

• Հարկային արտոնությունների արդյունավետության գնահատում

• Հարկային «համաներում»-հնարավորություն ընձեռելով հարկային պարտավորությունների կամավոր հայտարարագրման, որից հետո
աշխատել պարտավորությունների վճարման ժամանակացույցի վրա

• Ավելացնել զուտ եկամուտները բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով, ներկայացուցչական ծախսեր, գործուղումներ և այլն

• Մրցակցության աճի հետևանքով գնային ճնշումներ դեպի ներքև

• Ստվերի կրճատման պարագայում գնային ճնշումներ դեպի վերև

Միջնաժամկետ

• Ռազմավարությունների ուսումնասիրություն և փոփոխում հնարավոր չէ կարճաժամկետում, բայց եկամուտների գեներացումը պետք ուղղել ներառական աճին ավելի ճիշտ վերաբաշխման միջոցով,

• Մարդկային կապիտալին զարգացման առումով հակակոռուպցիոն միջոցառումներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար են: Նշվածի
համատեքստում կարևոր է կրթության, գիտության, առողջապահության ոլորտում մրցունակության բարձրացումը:

    Առաջնահերթություն

Կրթություն

Գիտություն

Առողջապահություն

      Ոլորտային քայլեր

Մրցակցային միջավայրի մասով՝ ինստիտուտների արդյունավետություն և թափանցիկություն՝ հանրային վերահսկողության համար

• Մրցակցության մասով խաղի կանոնների հստակեցում և պահպանում, համընդհանուր ծառայությունների գնագոյացում – ՏՄՊՊՀ

• Պետգնումներ-ԵԱՏՄ

Էներգետիկա

• Բնական մենաշնորհների բնագավառում անարդյունավետությունների վերհանում և բացառում

• Սեզոնային մոտեցումներ․․․

Գյուղատնտեսություն

• Գյուղատնտեսական կոոպերատիվների նկատմամբ մոտեցումների վերանայում և ինովացիոն խթանում, որի համատեքստում պետք է
ուշադրություն դարձնել գյուղ․ կրթությանը։

• Գյուղատնտեսությանը հասցեական աջակցություն՝ սուբսիդիաների փոխարեն՝ հատկապես արտահանման առումով

Արդյունաբերություն

• ՓՄՁ, ՓՄՁ ԶԱԿ, գործարքային ծախսերի մասով աջակցություն

• Համակարգաստեղծ ընկերությունների մասով մոտեցումների վերանայում (Նաիրիտ)

Ծառայություններ (Տուրիզմ)

• Տուրիզմ-տևողության մեծացում, ներգաղթի գրավչության բարձրացում, օդային տրանսպորտի առումով մրցունակության բարձրացում

Արտակ Մանուկյանը նոր կառավարությանը քայլեր է առաջարկել նաև մարդկային կապիտալի զարգացման, ֆինանսական շուկաների զարգացման և այլ ուղղություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս