Սիրելի տղամարդուց բաժանմանը դիմանալու 70 եղանակ
Ի սկզբանե ձեզ մոտ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր սկսվել: Նա ուշադրության նշաններ էր ցույց տալիս, հրավիրում ժամադրությունների, հաճելի հաղորդագրություններ գրում: Դուք սկսեցիք հանդիպել: Նա ուշադիր էր, հոգատար, համառ:
Հնարավոր է, դուք սկսեցիք միասին ապրել կամ անգամ շատ արագ ամուսնացաք: Նա շատ արագ դարձավ ձեր միակն ու սիրելի տղամարդը: Սակայն 3-5-12 ամիս հետո ինչ-որ բան այնպես չգնաց:
Դուք անգամ չհասցրիք հասկանալ, թե հենց ինչը: Նա սկսեց սառել ձեր նկատմամբ:
Սկսեց քիչ գրել, զանգել, ուշ տուն գալ: Աստիճանաբար ռոմանտիկան անցավ, ու դուք սկսեցիք վիճել: Դուք ուզում էիք կարգավորել հարաբերությունները, ամեն ինչ նորից սկսել, սակայն նա որոշեց բաժանվել ձեզնից: Ու հեռացավ: Եվ ասաց, որ արդեն չի սիրում կամ երբեք էլ չի սիրել ձեզ:
Ինչ անել ու ինչպես ապրել, եթե արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել…
Ձեր երազանքների տղամարդը, սիրելին արդեն կատարեց իր ընտրությունը, ու այդ ընտրությունը ձեր օգտին չէր. նա չընտրեց ողջ կյանքը ձեզ հետ ապրելու, ձեզ հավիտյան իր սիրելի կինը համարելու, ձեզ հետ ծերանալու տարբերակը:
Եվ, իհարկե, կանցնի ժամանակ, ու դուք կհասկանաք, որ ամեն ինչ լավ եղավ ու ճիշտ, ու հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև իսկապես ձեր տղամարդը, սիրելի ու սիրող տղամարդն այդպես չէր վարվի: Սակայն այժմ ձեզ համար դժվար է, դուք ձեզ միայնակ եք զգում ու չգիտեք՝ ինչպես ապրել առանց նրա: Հնարավոր է, ստորև բերվող որոշ խորհուրդներ կօգնեն ձեզ գիտակցաբար մոտենալ հարցին ու ձեր մեջ ուժ գտնել նրանից հետո ապրել երջանիկ ու ուրախ:
1. Լաց եղեք: Այնքան, որքան ուզում եք, առանց դադարի: Երթուղային տաքսիում, կինոդահլիճում, բարձի վրա. Էական չէ:
2. Ձեզ ամենադժբախտը զգացեք, համարեք ձեզ լքված, անպետք կին:
3. Քնեք, ինչքան ուզում եք:
4. Ընտրեք այն, ինչ հոգեհարազատ է ձեզ, ուժերը վերականգնելու ու ֆիզիկական վիճակը կարգի բերելու համար` մարզադահլիճ, յոգա, վազք, բոքս, թենիս:
5. Զբաղվեք արվեստով: Չէ՞ որ վաղուց էիք ուզում, բայց չէիք համարձակվում: Երգեք, նկարեք, պարեք:
6. Ձեր ճակատագրից բողոքեք ընկերուհիներին, պատահական ուղեկիցներին, բարեկամներին, քանի դեռ չեք հոգնել:
7. Ձեր տառապանքների մասին գրեք բլոգում, սոցցանցերում, կարող եք անգամ դա կեղծանունով անել:
8. Աստիճանաբար կամ միանգամից նրա լուսանկարները հեռացրեք հեռախոսից, սոցցանցերից:
9. Գրանցվեք ծանոթության կայքերում:
10. Գեղեցկության սրահ գնացեք: Սանրվածք, մատնահարդարում, գեղահարդարում, սպա….
11. Մերսում. մինիմում` 10 սեանս:
12. Մի վախեցեք արտահայտել ձեր ցավը, վիրավորանքը, կատաղությունը, չարությունը ցանկացած տարբերակով:
13. Ավելի շատ շփվեք վաղեմի տղամարդ ընկերների, հայրիկի, եղբոր, պապիկի հետ:
14. Կատու կամ շուն, կամ էլ թութակ պահեք:
15. Սկսեք ճանապարհորդել: Այցելեք տարբեր երկրներ, քաղաքներ, փողոցներ:
16. Փոխեք աշխատանքը, եթե այն ձեզ բավարար հետաքրքրություն, ոգեշնչում և գումար չի տալիս:
17. Հեծանիվ, չմուշկ, մոտոցիկլետ, ավտոմեքենա վարեք:
18. Հրաժարվեք վատ սովորություններից հենց ձեզ համար:
19. Օրական ամենաքիչը 10000 քայլ կատարեք:
20. Ձեր լավագույն որակների ցուցակը կազմեք:
21. Փոխեք ձեր իմիջը: Առանց ափսոսալու դեն նետեք այն իրերը, որոնք ձեզ հիշեցնում են նրա հետ հանդիպումների մասին:
22. Հետևեք, թե ինչպես է փոխվում ձեր վիճակը, ինչից է այն կախված, ինչն է ազդում տրամադրության արագ փոփոխության վրա:
23. Անընդհատ հետևեք շնչառությանը:
24. Զբաղվեք տան մաքրությամբ:
25. Դեն նետեք բոլոր հին ու անպետք բաները:
26. Կարդացեք բաժանման 5 փուլերի մասին` ժխտում, կատաղություն, առևտուր, ընկճախտ, ընդունում: Գիտակցեք, թե որ փուլում եք այժմ գտնվում:
27. Կարդացեք Կարպմանի եռանկյունու մասին` զոհ, բռնարար, փրկիչ: Մտածեք, թե ինչ նման բան կար ձեր հարաբերություններում:
28. Զբաղվեք մեդիտացիայով:
29. Լռեք…
30. Օտար լեզու սովորեք:
31. Ձեզ զբաղեցրեք այնպիսի հետաքրքիր գործով, որից մեծ հաճույք կստանաք:
32. Մի հրաժարվեք ուրիշ տղամարդկանց հետ ժամադրությունների գնալուց, բայց ինքներդ ձեզ հարցրեք, թե որքան եք ուզում տվյալ մարդու հետ ժամադրվել:
33. Ընտրեք այն օրը, երբ դուք կարող եք անել այն ամենը, ինչ ուզում եք:
34. Համեղ ընթրիք պատրաստեք ու հրավիրեք ձեր ընկերուհիներին:
35. Լուսանկարեք բնությունը, մարդկանց, կենդանիներին, ինքներդ ձեզ:
36. Բանաստեղծություններ գրեք:
37. Հետաքրքիր ֆիլմեր դիտեք, լսեք ոգեշնչող երաժշտություն:
38. Հյուր գնացեք:
39. Նախապես մտածեք, թե տոներին ինչ եք անելու. Տառապելո՞ւ եք, թե՞ ընկերներով լավ ժամանակ եք անցկացնելու:
40. Երազեք այլ տղամարդու մասին: Երազեք այն մասին, թե որտեղ եք ուզում ապրել ու ինչով զբաղվել:
41. Գրեք որակների ցանկ այն մասին, թե ինչպիսի տղամարդ է ձեզ արժանի և ում եք դուք արժանի:
42. Ավելի հաճախ եղեք բնության գրկում: Պառկեք խոտերի վրա, գրկեք ծառերը, զննեք թիթեռներին:
43. Բարձրաձայն ասեք, թե ինչ եք զգում, երբ սարսափելի ձանձրանում եք, հիստերիա է սկսվում, տխրում եք կամ զայրանում:
44. Զբաղվեք ձեր առողջությամբ, ինչը վաղուց էիք պլանավորել, բայց շարունակ հետաձգում էիք: Այցելեք ատամնաբույժին, գինեկոլոգին, էնդոկրինոլոգին, և այլն:
45. Ամեն օր մտածեք այն մասին, որ դուք բացառիկ կին եք, գեղեցիկ ու անկրկնելի:
46. Ձեզ բաժանման համար մի մեղադրեք: Շնորհակալ եղեք ձեզ այդ փորձի համար:
47. Ընդունեք նրա` ձեզ հետ չլինելու ընտրությունը, ու բաց թողեք խաղաղությամբ:
48. Գնացեք եկեղեցի, աղոթեք:
49. Ավելի շատ գրկախառնվեք հարազատների, ընկերների ու ընկերուհիների հետ:
50. Զգույշ եղեք, որպեսզի ինչ-որ աղանդի մեջ չներքաշվեք:
51. Ձեռք բերեք նոր մասնագիտություն:
52. Շատ փող աշխատեք:
53. Գնեք այն, ինչը նա թույլ չէր տալիս գնել, կամ այն, ինչը դուք շատ էիք ուզում, սակայն նրան դուր չէր գալիս:
54. Նոր ներքնազգեստ գնեք ու հինը դեն նետեք:
55. Տեղափոխվեք ապրելու այլ քաղաքում կամ երկրում, եթե դուք դա շատ եք ուզում:
56. Ձեր առջև հետաքրքիր նպատակ դրեք, որը ձեզ ամբողջովին կկլանի, ու դեպի որը դուք կընթանաք փոքր քայլերով:
57. Եթե ոչինչ չեք ուզում անել, փոխել, ձեզ համար որոշեք, թե դեռ որքան եք ուզում այդպես ապրել` 3 օր, շաբաթ, ամիս: Ու ապրեք այդպես:
58. Մտածեք, թե ինչն էր իսկապես վատ ձեր հարաբերություններում, երբ էիք դուք նեղանում, երբ էր նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերում ձեր նկատմամբ, ու պատրանքներ մի ունեցեք, թե նա կփոխվի, խելքի կգա ու կվերադառնա:
59. Մի զղջացեք նրա համար, ինչ եղել է: Օգուտ քաղեք դրանից, թող այն դաս լինի ձեզ համար, ու առաջ գնացեք:
60. Մտածեք այն մասին, թե ձեր փոխարեն՝ ինչպես կվարվեր հասուն ու իմաստուն կինը:
61. Սովորեք պաշտպանել ձեր սահմանները, ձեր իրավունքներն ու ձեր կարծիքը, երբ դա կարևոր ու անհրաժեշտ է անձամբ ձեզ համար:
62. Սովորեք լսել այն, ինչ ուզում ու ինչի մասին խնդրում է ուրիշ մարդ:
63. Շատ լողացեք. Ջուրը լվանում է բացասական էներգիան. Ցնցուղ, լողավազան, գետակ, ծով, օվկիանոս:
64. Շատ ջուր խմեք, ավելի շատ, քան նախկինում էիք խմում:
65. Փոխեք ձեր սննդակարգը: Ընտրեք առողջ, բնական մթերքներ:
66. Գործեք, կարեք, ասեղնագործեք, ինչ-որ բան պատրաստեք ձեր ձեռքերով:
67. Կարդացեք հոգեբանական գրականություն, սովորեք հարաբերությունների հոգեբանությունը:
68. Մասնակցեք հոգեթերապիայի խմբակի աշխատանքներին, զբաղվեք արտ-թերապիայով, պարային-շարժողական, մարմնային-կողմնորոշիչ թերապիաներով:
69. Խորհրդատվության համար անձամբ դիմեք հոգեբանի:
70. Զգացեք, որ դա միայն ձեր կյանքն է, և ոչ ոք իրավունք չունի ձեզ դժբախտացնել:
Երջանիկ եղեք…
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը