Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:
Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։
Եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, դա ամենևին չի նշանակում, որ պետք է հրաժարվի ԱԺ ղեկավար պաշտոններից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Բնակարանից հափշտակել էր 4․000․000 դրամի ոսկեղեն․ դեպքը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց:
Եգիպտոսի և ՌԴ-ի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք հանդիպմանը «2+2» ձևաչափով կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել սիրիական Էլ Հասակե նահանգի հարավի գյուղերից մեկի ուղղությամբ:
ՊՍԺ-ն չի պլանավորում մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել հարձակվող Նեյմարից:
ՀՀ նորանշանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում ամփոփել է պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ես ակնկալում եմ, որ ամսի 16-21-ը լինելու է Սէֆիլյանի և ընկերների վերաքննիչ վարույթը, այդ ընթացքում այդ խեղկատակությանը պետք է վերջ տրվի, առնվազն իրենց խափանման միջոցը պետք է փոխվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլի մեջ գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
ՀՅԴ-ն նոր ձևավորված կառավարությունում երկու նախարարի պորտֆելների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Ռեալը» դադարեցրել է բանակցությունները «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զախավիի հետ:
Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։
«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել, պատմական իրադարձություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլի մեջ գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Թանգարանների գիշեր ծրագրին այս տարի միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան:
ՀՀ մշակույթի նախարարությանը վրդովեցրել է «Մշակույթի նախարարության աշխատակիցները պետության հաշվին արտասահման են մեկնել հանգստի» հոդվածի վերնագիրը։ Նախարարությունը հերքում է ուղարկել՝ նշելով, թե այն չի համապատասխանում իրականությանը:
Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել:
Հարձակվող Գոնալո Իգուաինը կարող է հեռանալ «Յուվենթուսից»:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելթոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է «Շիրակ»-ի հետ կապված սկանդալին:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Անցնող շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի:
Անվտանգության և Կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի ակադեմիկոս, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թավշյա հեղափոխությունը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը գերտերությունների մոտ։
Նախօրեին Գեղարքունիքի մարզում դանակահարություն է գրանցվել. դանակահարվել է 21-ամյա մի երիտասարդ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից:
Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ ԵԱՏՄ-ն իրականացրել է իր ողջ ներուժը, բոլոր խնդիրներն այստեղից են գալիս: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը գործելու է ԵԱՏՄ-ի արդեն իսկ ձևավորված օրակարգի շուրջ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: