Բաժիններ՝

«Ռեալը» հրաժարվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերից

«Ռեալը» դադարեցրել է բանակցությունները «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զախավիի հետ:

Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, «սերուցքայինները» հրաժարվել են լեհ հարձակվողի ձեռքբերումից անհայտ պատճառներով:

Ավելի վաղ Կարլ-Հայնց Ռումենիգեն ընդգծել էր, որ այս ամառ ակումբը բաց չի թողնի Ռոբերտին: Հարձակվողը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2014 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Transfermarkt-ը Լևանդովսկուն գնահատում է 90 մլն եվրո: Գերմանիայի 2017-18թթ. առաջնությունում Ռոբերտը 25 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031