Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:
Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Շոտլանդիայի անկախության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Գլազգոյում յուրաքանչյուր տարի իրականացվող երթի համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման մեջ:
«Մարդիկ, ովքեր օֆշորներում գումարներ ունեն, պարզապես պետք է շահավետ պայմաններով պարտատոմսեր գնեն, իսկ մեր պարտատոմսերի եկամտաբերությունը գրավիչ է»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հատուկ բաժին է բացվել, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ընդգրկվում Հաղթանակի շքերթի մասին:
Լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ:
«Կարեն Կարապետյանի կառավարությանը չի հաջողվել լուծել սոցիալական բլոկի խնդիրները. աղքատությունը, որը պարփակվել է արատավոր շրջանակի մեջ, որից դուրս գալու ելքերը տնտեսական միջոցներով հնարավոր չէ իրականացնել»:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:
Բրիտանիայի ամենափնտրված մարդը՝ Ջեյմի Աքորթը ձերբակալվել է Իսպանիայում թմրամիջոցների հանցագործությամբ զբաղվելու կասկածանքով:
2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:
Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն այսօրվա ասուլիսին ամփոփեց Կարեն Կարպետյանի գլխավորած կառավարության գրանցած արդյունքները։
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենի գետն ընկնելու հետևանքով ութ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հրավիրատոմս չի ստացել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակմամբ զուգորդված երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը:
«Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ:
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում ուսուցիչները, ծնողները և երեխաները մեղադրում են ապօրինությունների մեջ, հրաժարական է տվել: Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել և երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը:
«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով առաջիկա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Թրամփի վարչակազմը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն:
Գյումրու ծննդատան նոր տնօրեն Արմինե Էլբակյանը պաշտոնավարման 10-րդ օրը հրաժարականի դիմում է գրել:
Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 5-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: