
Թուրքիայի քեմալական կուսակցությունը հայտնել է նախագահական ընտրություններում իր թեկնածուին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է: Այս մասին քեմալական կուսակցությունը որոշում է կայացրել խմբակցության դռնփակ նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կուսակցությունը նախագահական ընտրություններին է մասնակցելու «Թուրքիայի երաշխավորը Մուհարեմ Ինջեն է» կարգախոսով:
Ինջեն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Մենք պատրաստ ենք»: