
Մահմուդ Աբասին վերընտրել են Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար

Մահմուդ Աբասը մայիսի 4-ին վերընտրվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post իսրայելական հրատարակությունը:
Նա վերընտրվել է Պաղեստինյան ազգային խորհրդի՝ Ռամալլահում (Հորդանան գետի Արեւմտյան ափ) կայացած քառօրյա նիստում:
«ՊԱԿ-ի գործկոմի անդամները խորհրդակցել են ու որոշում ընդունել եղբայր Աբու Մազենին (Մահմուդ Աբասին) ընտրել գործադիր կոմիտեի նախագահ»,- հայտարարել է գործկոմի անդամ, ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչ Ազամ ալ Ահմադը:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմը, որը բաղկացած է 15 մարդուց, իր կազմում նաեւ ընտրել է ինը նոր անդամների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: