
Սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի

Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի:
ՌԻԱ Նովոստիի տեղեկատվության համաձայն՝ զինապահեստը, որին հարված է հասցվել, գտնվում է Էն Նայրաբ օդանավակայանի եւ Էլ Մալիքիայի միջեւ: Համայի արվարարձանում գտնվող զինապահեստին հարվածից խոշոր հրդեհ է բռնկել: Directorate 4 Telegram-ալիքում, որն զբաղվում է Մերձավոր Արեւելքի իրադրության մոնիթորինգով, ասված է, որ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը:
Save