Բաժիններ՝

ABBA խումբը 35 տարվա ընթացքում առաջին անգամ երկու նոր երգ է ձայնագրել

ABBA շվեդական խումբը 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձայնագրել է երկու նոր կոմպոզիցիա: Այդ մասին հաղորդվում է Instagram-ում քառյակի պաշտոնական օգտահաշվում:

«Մենք բոլոր չորսս էլ զգացինք, որ 35 տարի անց հետաքրքիր կլիներ կրկին միավորել ջանքերը եւ գնալ ձայնագրման ստուդիա: Այդպես էլ արեցինք»,-ասված է հրապարակման մեջ: Երաժիշտների խոսքով՝ աշխատանքի ընթացքում իրենք զգում էին, որ «ժամանակն ասես կանգ է առել», իսկ 35 տարվա ընդմիջումը միայն «կարճ արձակուրդ» է եղել:

«Հնարավոր է՝ մենք ծերացել ենք, բայց երգը նոր է: Եվ դա լա՛վ է»,- ասում են արտիստները: Նշվում է, որ կոմպոզիցիաներից մեկը դեկտեմբերին քառյակի թվային կրկնօրինակը կկատարի հեռուստատեսային ծրագրերից մեկում: ABBA խումբը կազմավորվել է 1972 թվականին:

Տասը տարի անց քառյակը կազմալուծվել է: Այդ ժամանակաշրջանում արտիստներն առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-խմբերից մեկն են դարձել պատմության մեջ: 2010 թվականին ABBA-ն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: 2017 թվականի գարնանը խումբն ազդադարեց համաշխարհային շրջագայության մասին, որին մեկնեցին երաժիշտների թվային կրկնօրինակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս