Բաժիններ՝

«Ես հայտարարեցի իմ հեռանալու մասին հենց հիմա՝ ոչ իմ կամքով». Վենգեր

Երևում է՝ ֆրանսիացուն, այնուամենայնիվ, հեռացրել են:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացահայտել է ակումբից իր հեռանալու որոշ դետալներ: Ֆրանսիացին ակումբից հեռանալու մասին հայտարարեց ապրիլի 20-ին:

«Ինչո՞ւ ես հայտարարեցի հեռանալու մասին հենց հիմա: Իրականում, դա կախված չէր ինձանից: Իսկ հիմնականում ես արդեն արտահայտվել եմ այդ թեմայի շուրջ: Ես չգիտեմ, թե ինչ կանեմ հետագայում: Ես կշարունակեմ աշխատել: Կվերցնե՞մ արդյոք ընդմիջում: Չգիտեմ: Իմ հպարտությունը միշտ եղել է այն, որ ես իմ բոլոր ուժերը տվել եմ մինչև պայմանագրի վերջին օրը: Տվյալ պահին ես պատրաստ չեմ ավելին պատմել»,- Վենգերին է մեջբերում Mirror-ը:

Ապրիլի 26-ին «Զինագործները» կանցկացնեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղն «Ատլետիկոյի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս