«Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը պետք է նստեն մի սեղանի շուրջ ու վճռեն ազգի անելիքները»

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականը իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցև երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլևս Հրապարակում:

Մենք այսուհետ պետք է դրսևորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ և վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30