Արքայազն Չառլզը խոստովանել է, որ չգիտի՝ ինչպես գլուխ հանել երեք թոռներից
Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզն իր որդուն՝ արքայազն Ուիլյամին, եւ հարսին՝ Քեյթ Միդլթոնին, շնորհավորել է որդու՝ նրանց երրորդ զավակի ծնվելու կապակցությամբ։ Պաշտոնական հայտարարությունն ապրիլի 24-ին հրապարակվել է Twitter-ում Քլարենս-հաուսի՝ արքայազն Չառլզի եւ նրա կնոջ՝ Ուիլյամի խորթ մոր՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլայի նստավայրի պաշտոնական էջում:
«Մենք երկուսս էլ շատ ուրախ ենք նորությամբ՝ եւս մեկ թոռան ծնվելով. դա շատ մեծ ուրախություն է, միայն թե ես չգիտեմ՝ ինչպես եմ գլուխ հանելու նրանց բոլորից»,-կատակել է արքայազն Չառլզը՝ որդուն եւ հարսին շնորհավորելով իր եւ դքսուհի Քամիլայի անունից: Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ապրիլի 23-ին տղա է ունեցել: Երեխան լույս աշխարհ է առավոտյան Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոցում»:
Սա զույգի երրորդ երեխան է. 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան: Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո: Նրա անունը, ավանդույթի համաձայն, պետք է հայտարարվի մի քանի օրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: