«Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են Եվրասիական միության երկրները». Լուկաշենկո

Եվրասիական տնտեսական միության երկրները մասամբ մեղավոր են վերջին ժամանակներում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի համար: Բելառուս ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Շուտով Ռուսաստանի, մեր, Ղազախստանի ու միության անդամ մյուս երկրների փորձագետները կսկսեն քննարկել այդ հարցը: Դուք, ի՞նչ է, ուզում եք ասել, որ մենք մեղավոր չե՞նք այն ամենում, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն:

Նա, մասնավորապես, այդ հարցը կապել է բնական գազի գների բարձրացման հետ: «Եվ ինչ է, դա մեզնի՞ց չէր կախված, Ռուսաստանի՞ց չէր կախված»,- հռետորական հարց է հնչեցրել Լուկաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30