Բաժիններ՝

«Եթե այսպիսի լարվածություն չի լինում, ներդրողներն ավելի վստահ են լինում». Վարդան Արամյան

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկացած ներքաղաքական լարվածություն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա:

Նրա խոսքով՝ սովորաբար արտաքին աշխարհի ներդրողները, ֆինանսական աշխարհի մասնակիցները վտանգ տեսնելու դեպքում, աշխատում են զգուշավարություն ցուցաբերել:

«Մեր երկրի տնտեսության արդյունավետ կառավարման համար կարևոր է ներքին կայունությունը»,-ասաց պաշտոնյան:

Հարցին, թե հնարավո՞ր է այս իրադարձություններից հետո ներդրումների ակտիվություն նկատվի՝ Վարդան Արամյանը պատասխանեց՝ զարգացումները ցույց կտան:

Կարդացեք նաև

«Ներդրողները սովորաբար պահպանողական վարքագիծ ունեն, հետևում են, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում, ինչ բարեփոխումներ են իրականացվում: Արձանագրենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում առաջին քայլն արեցինք. միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունները մեր երկրի տնտեսությանն ու կառավարությանը դրական վարկանիշ տվեցին:

Եվ մենք արձանագրեինք, որ ունենք դրական զարգացումներ,ինչն առաջին քայլն էր, որ ներդրողներին դրական ազդակ փոխանցվի: Եթե այսպիսի լարվածություն չի լինում, ներդրողներն ավելի վստահ են լինում»,- ասաց Վարդան Արամյանը՝ հույս հայտնելով, որ այս պահից այն կողմ Հայաստանում լարվածությունը կթուլանա, կլինեն կառուցողական քննարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս