Մոսկվայի հայերը մոտ 150 մեքենայով գալիս են Հայաստան
Երեկ Մոսկվայում բողոքի ակցիա իրականացրած հայերը պայմանավորվել են հավաքվել Կաշիրսկի մայրուղում և իրենց մեքենաներով գալիս են Հայաստան։ 168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 7։00-ին նրանք մոտ 150 մեքենայով շարժվել են Հայաստան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վաղը՝ ժամը 12։00-ի մոտակայքում, նրանք կլինեն Հայաստանում։ Յուրաքանչյուր մեքենայում երկու վարորդ է նստել, որպեսզի միմյանց փոխարինելով՝ արագ հասնեն Հայաստան և մասնակցեն դրամատիկ իրադարձություններին։ Իրենց միանալ ցանկացողներին վարորդներն անվճար տեղափոխում են Հայաստան։