Բաժիններ՝

«Երկրորդ տեղն ԱՊԼ-ում ձեռքբերում է այնպիսի թիմի համար, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է». Մոուրինիո

Յուրահատուկ, դու վստա՞հ ես դրանում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Տոտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում հաղթանակի հասնելուց հետո (2:1) կիսվել է 2017-18թթ. մրցաշրջանում իր թիմի ելույթների մասին կարծիքով:

«Մենք պետք է հարց տանք մեզ. ինչո՞ւ ենք այդքան շատ մեզ քննադատում: Մենք կգրավենք 2-րդ տեղը, եթե հավաքենք ևս 6 միավոր: Անել դա, երբ մենք խաղում ենք բազմաթիվ ֆանտաստիկ թիմերի դեմ, ձեռքբերում կլինի ակումբի համար, որը չի հասել նման արդյունքի վերջին մի քանի տարիների ընթացքում:

Եվ սա կլինի 4-րդ եզրափակիչը մեզ համար 3 տարվա ընթացքում: Այնպես որ, թերևս, «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին քննադատությունը չափից շատ է»,- Ժոզեին է մեջբերում BBC-ն:

2016-17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30