Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները երթ անցկացրեցին Երևանի փողոցներով

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կոզմնակիցները Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:

Վարչապետի նստավայրի մոտակայքում ցուցարարները կանգ առան ոստիկանական պատի առջև, վանկարկեցին իրենց կարգախոսներն, ինչից հետո ողջունեցին ոստիկաններին ու նրանց բարի գիշեր մաղթեցին:

Նիկոլ Փաշինյանն այնուհետև հայտարարեց, որ երթը շարունակվելու է դեպի Բաղրամյան պողոտայի ներքևի հատված-Սայաթ Նովա-Աբովյան փողոցներ երթուղիով՝ երթն ամփոփելով Հանրապետության հրապարակում:

Երթի վերջում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ միջոցառումն ավարտվել է և բարի գիշեր մաղթեց բոլորին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30