Ինչու՞ են որոշ բարերում և ակումբներում օգտագործում վերևի մասը լայն գարեջրի բաժակներ (նկար)
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն բաժակները, որոնց վերևի մասը լայն են, ստիպում են մարդկանց ըմպելիքն ավելի արագ խմել, քան նրանք, որոնք հավասար են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը։ Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ
* * *
Պատկերացրեք, որ բաժակի վերևի մասը լայն է լինում, բնական է, ավելի շատ գարեջուր է պարունակում, քան որ լրիվ ուղիղ լիներ, այսինքն՝ վերևի մասը լայնացված չլիներ։ Ահա թե ինչու։
Պատճառը մեր ուղեղն է, այսինքն՝ ուղեղի ազդակները հաղորդվում են ըմպելիքի չափին համապատասխան։ Կապ չունի, թե բաժակի վերևի մասն ինչքան է լայն, մեր ուղեղը չափում է տարողունակությամբ, եթե դու բաժակը կիսով չափ դատարկել ես, ուղեղը ազդակ է հաղորդում, որ կիսել ես արդեն, սակայն դու իրականում կեսից ավելին ես խմել, քանի որ բաժակի վերևի մասը լայն է եղել։ Նայեք նկարին։ Ներքևից երկրորդ նկարում բաժակում արդեն գրեթե կիսով չափ է երևում, սակայն իրականում ավելի շատ ենք խմել, որովհետև վերևի մասը լայն էր։
Հուսամ՝ կարողացա հասկանալի բացատրել, թե ինչու՞ են այսպիսի բաժակներով գարեջուր մատուցում։