Բաժիններ՝

«Լիվերպուլը» Դիբալայի համար կառաջարկի 100 մլն

«Կարմիրները» մտադիր են գնել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:
«Լիվերպուլն» ուզում է բոլոր ուղղություններում հաստատել պայքարելու իր ամբիցիաները՝ աստղային ֆուտբոլիստների գնումով:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրներն» իրենց ընտրությունը կանգնեցրել են «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի վրա: Ըստ պարբերականի տեղեկության՝ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է նաև անձամբ Յուրգեն Կլոպը, ընդ որում, «կարմիրների» ղեկավարները պատրաստ են խաղացողի համար «Ծեր սենյորային» առաջարկել 100 մլն եվրո:

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում Դիբալան դարձել է 21 գոլի և 4 փոխանցման հեղինակ: Ավելի վաղ շշուկներ էին պտտվում Դիբալայի նկատմամբ Մադրիդի «Ատլետիկոյի» կողմից հետաքրքրության մասին, սակայն «հնդկացիների» նախագահ Էնրիկե Սերեսոն տվյալ ինֆորմացիան հերքեց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս