Բաժիններ՝

«Ատլետիկոն» պատրաստ է հարձակվող Անտուան Գրիզմանին վճարել տարեկան 20 մլն եվրո

Կպահե՞ն արդյոք հնդկացիներն ակումբի լավագույն ֆուտբոլիստին խելագար պայմանագրով: «Ատլետիկոն» փորձում է պահել հարձակվող Անտուան Գրիզմանին, ում նկատմամբ հավակնություններ ունի «Բարսելոնան»:

2018թ. ամռանը ֆրանսիական հարձակվողի հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո: Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը և հարձակվողը դեռ չեն պայմանավորվել, բայց առաջարկ «կապտանռնագույններից» Գրիզմանն արդեն ունի:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբը ֆրանսիացուն առաջարկել է նոր պայմանագիր՝ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով: Գրիզմանը 2018թ. անցկացրած 19 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ: Անտուանն «Ատլետիկո» է տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադից» 2014 թվականին, 30 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30