Բաժիններ՝

Երգելու ունակությունը կորած շանն օգնել է վերադառնալ տիրոջ մոտ

Իսրայելում կորած շունը տիրոջը կարողացել է գտնել իր երգել կարողանալու եւ հանրաճանաչ մանկական երգը սիրելու շնորհիվ, դա ոստիկաններին օգնել է գտնելու տիրոջը եւ նրան վերադարձնել շունը։

Ինչպես պատմել են Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունում, իրավապահները սիբիրյան հասկի ցեղատեսակի շանը վերցրել են բեդուինների ավանում, որտեղ նա թափառում էր «հյուծված եւ ապակողմնորոշված», եւ կապվել են այն մարդու հետ, որը դրանից ոչ շատ առաջ դիմում էր տվել շանը կորցնելու մասին: «Նա ոստիկաններին խնդրել է միացնել «Արեւիկ» մանկական հաղորդման երգը՝ ասելով, որ եթե շունն սկսի երգել, ապա դա հենց իր շունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է տեսահոլովակ, որտեղ շունն սկսում է ոռնալ շարժական հեռախոսից լսվող երաժշտության ներքո: «Ոստիկանները շան համար մի քանի այլ երգեր են միացրել, բայց նա անտարբեր է մնացել դրանց նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Տեսագրությունը պատկերել է տիրոջ հետ շան հանդիպման հուզիչ տեսարանը, որը ոստիկանական տեղամաս է շտապել եւ խոստովանել, որ «ամբողջ ճանապարհին լաց է եղել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս