«Սիմեոնեն և Դիբալան հանդիպել են ռեստորանում՝ միայն միմյանց ողջունելու համար». «Ատլետիկոյի» նախագահ
Իսպանական «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ թիմը ստորագրելու է Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:
«Դիբալան շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ես չեմ ճանաչում նրան: Ես միայն մեկ անգամ եմ տեսել նրա խաղը:
Սիմեոնեն և Դիբալան հանդիպել են ռեստորանում՝ միայն միմյանց ողջունելու համար: Ոչինչ ավելին»,- նշել է Սերեսոն:
Ավելի վաղ նշվում էր, որ 24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն արդեն իսկ համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները:
Դիբալան Անտուան Գրիզմանի հավանական փոխարինողն է: Ավելի վաղ Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատմել էր, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չի լքի ակումբն ամռանը: «Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ: Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր: Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»,- նշել է Սերեսոն:
Սիրարփի Աղաբաբյան