Բաժիններ՝

«Արսենալ»-ԲԿՄԱ. Կհասնե՞ս արդյունքի բանակայինները Լոնդոնում

Այսօր երեկոյան մեկնարկում են Եվրոպա լիգայի ¼ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Արսենալը» կընդունի ռուսական ԲԿՄԱ-ին:

 «Արսենալ»

Արսեն Վենգերի սաները 1/16 եզրափակչում ընդունել էին շվեդական «Էստերսունդին», ում հյուրերի հարկի տակ հաղթեցին 3:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ պարտվեցին 1:2 հաշվով:

1/8 եզրափակչում լոնդոնցիների մրցակիցն ավելի լուրջ էր՝ «Միլանը»: Սակայն իտալացիների հետ ևս զինագործները չունեցան մեծ խնդիրներ՝ երկու անգամ հաղթելով նրանց 2:0 և 3:1 հաշիվներով:

Կարդացեք նաև

Անգլիայի առաջնությունում Արսեն Վենգերի թիմը 6-րդն է, և Չեմպիոնների լիգայի գոտի հասնելը գրեթե անհնար է: Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար լոնդոնցիները պետք է այս տարի հաղթեն Եվրոպա լիգան: Կարելի է ասել, որ Եվրոպա լիգան ամենակարևոր առաջնությունն է «Արսենալի» համար:

Այս խաղին չեն մասնակցի Սանտի Կասորլան և Գրանիտ Ջական՝ վնասվածքների պատճառով: Նույն պատճառով խաղը բաց կթողնեն նաև պաշտպաններ Լորան Կոսելնին և Նաչո Մոնրեալը: Հարցականի տակ է Պետեր Չեխի մասնակցությունը, ով շարունակում է վերականգնվել:

ԲԿՄԱ

Եվրպա լիգայի 1/16 եզրափակչում ԲԿՄԱ-ն հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Արդյունավետությամբ բանակայիններն աչքի չկան և միայն սեփական հարկի տակ կարողացան մեկ գոլ խփել:

1/8 եզրափակչում ԲԿՄԱ-ն կարողացավ շրջանցել ֆրանսիական «Լիոնին»:

Լոնդոնցիների հետ խաղում վնասվածքների պատճառով չեն խաղա Վիկտոր Վասինը, Մարիո Ֆերնանդեսը և Աստեմիր Գորդյուշենկոն:

Անձնական հանդիպումներ

ԲԿՄԱ-ն և «Արսենալը» հանդիպել են միմյանց 12 տարի առաջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այդ ժամանակ սեփական հարկի տակ բանակայինները կարողացան հաղթել՝ 1:0, իսկ Լոնդոնում խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ չնայած լոնդոնցիներն ունեին շատ պահեր Իգոր Ակինֆեևի դարպասի մոտ:

Այսօր երեկոյան կայանալիք խաղում ֆավորիտը լոնդոնյան ակումբն է: Ըստ վերլուծությունների՝ բանակայինների հիմնական խնդիրը լինելու է մրցակցի հարկի տակ ինչքան հնարավոր է շատ գոլեր խփելը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս