
«Ես չեմ հասկանում այս իրավիճակը, մենք եկել էինք ֆուտբոլ խաղալու». Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիասթափված է «Լիվերպուլի» երկրպագուներից, ովքեր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում հարձակվել էին քաղաքայինների ավտոբուսի վրա:
«Ոստիկանությունը գիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ, նրանք պետք է նախապես քայլեր անեին: Մեկ տարի առաջ նման բան եղավ Դորտմունդում: Մենք եկել էինք այստեղ ֆուտբոլ խաղալու և այնքան էլ լավ չենք հասկանում այս իրավիճակը: Ավտոբուսը կոտրված է, բայց ես չէի սպասում նման բան այսպիսի բարձրակարգ թիմից: Մյուս կողմից, իհարկե, սա ոչ թե թիմն էր, այլ մեկ-երկու մարդիկ: Հույս ունենք, որ սա չի կրկնվի»,- նշել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան