Նախկին ու ներկա համայնքապետերի «սանձազերծած պայքարի» շրջանակում չարաշահումներ են բացահայտվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ նախկին եւ ներկա համայնքապետերի դեմ «սանձազերծված պայքարի» շրջանակներում իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում:

Թերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է. «Վերմաշեն համայնքի նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, եւ այդ գնման արդյունքում, թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30