Բաժիններ՝

«Միտքն այն մասին, որ նորից հանդիպելու եմ Ռոնալդուին, խանգարում է գիշերը քնել». Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումների սպասումներով, որոնք տեղի կունենան ապրիլի 3-ին և 11-ին:

«Այս հակամարտությունը զբաղեցնում է մեր բոլոր մտքերը տվյալ պահին: Բայց երբ խաղում ես մի թիմի դեմ, որն օբյեկտիվորեն ավելի ուժեղ է, ապա որոշակի դժվարություններ են առաջանում: «Ռեալը» ոչ սովորական կատարողների պակաս չի զգում: Այնպիսի թիմում, ինչպիսին Մադրիդի «Ռեալն» է, մեկ առանձին խաղացող վերցրած՝ շատ բան չի լուծում: Բայց միտքն այն մասին, որ ես նորից հանդիպելու եմ Կրիշտիանու Ռոնալդուին, խանգարում է ինձ գիշերները քնել»,- Բուֆոնին է մեջբերում RMC Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30