Բաժիններ՝

Եթե ընկել եք կենսական իրավիճակների փակուղու մեջ, հիշեք այս 8 բաների մասին

Միշտ նայեք նրան, ինչ ունեք, այլ ոչ այն բանին, ինչ կորցրել եք: Եվ անկախ այն բանից` որքան լավ կամ վատ եք ձեզ զգում, դուք պետք է ամեն օր արթնանաք ու շնորհակալ լինեք ապրելու համար, որովհետև ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հուսահատ պայքար է մղում կյանքի համար:

1. Ցավը հանդիսանում է աճի մի մասը:

Երբեմն կյանքը փակում է դռները, քանի որ առաջ շարժվելու ժամանակն է: Եվ դա լավ է, քանի որ հաճախ մենք առաջ չենք ընթանում, եթե հանգամանքները մեզ չեն ստիպում: Երբ վրա են հասնում ծանր ժամանակներ, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ոչ մի ցավ առանց նպատակի չի լինում: Ցավից առաջ շարժվեք, սակայն երբեք մի մոռացեք նրա տված դասը:

Այն, որ դուք պայքարում եք, չի նշանակում, որ դուք անհաջողության եք մատնվում: Յուրաքանչյուր մեծ հաջողություն պահանջում է , որ արժանի պայքար մղվի: Լավը ժամանակ է պահանջում: Ամեն ինչ կարգի կընկնի. Ոչ հենց հիմա, իհարկե, բայց արդյունքում ամեն բան լավ է լինելու: Հիշեք, կա ցավի 2 տեսակ, ցավ, որը խոցում է, և ցավ, որը փոխում է ձեզ, երբ դուք առաջ եք գնում. Փոխանակ դիմադրեք ցավին, օգնեք նրան զարգացնել ձեզ:

Կարդացեք նաև

2. Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է…

Միշտ, երբ անձրև է գալիս, դու գիտես, որ այն կկտրվի: Ճիշտ նույն կերպ է, ամեն անգամ, երբ ձեզ ցավ են պատճառում, վերքը մի օր բուժվում է: Մթությունից հետո միշտ լույս է ծագում: Այդ մասին դուք հիշում եք ամեն առավոտ, երբ մութ գիշերվանից հետո բացվում է առավոտը, սակայն, այնուամենայնիվ, հաճախ թվում է, թե գիշերը հարատև է: Ոչինչ հավերժ չէ:

Այնպես որ, եթե հիմա ձեզ լավ եք զգում, վայելեք այդ պահը. Դա էլ հավերժ չէ: Եթե ամեն ինչ վատ է, մի անհանգստացեք, որովհետև դա էլ հավիտյան չի լինելու: Այն, որ տվյալ պահին կյանքն այնքան էլ թեթև չէ, չի նշանակում, որ դուք չեք կարող ծիծաղել: Այն, որ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, չի նշանակում, որ դուք չեք կարող ժպտալ: Յուրաքանչյուր պահ ձեզ նոր սկիզբ ու նոր ավարտ է տալիս, յուրաքանչյուր պահի դուք նոր հնարավորություն եք ստանում: Պարզապես օգտագործեք այն:

3. Անհանգստություններն ու բողոքները ոչինչ չեն փոխի:

Նրանք, ովքեր ամենաշատն են բողոքում, ամենից քիչ բանի էլ հասնում են: Միշտ էլ ավելի լավ է փորձել ավելին անել ու անհաջողության մատնվել, քան փորձել հաջողել՝ ոչինչ չանելով: Ոչինչ պարտության հետ չի ավարտվում:

Ամեն ինչ ավարտվում է, եթե իրականում միայն բողոքում եք: Եթե դուք ինչ-որ բանի հավատում եք, շարունակեք փորձել: Եվ անկախ այն բանից, թե վերջնական արդյունքում ինչ կպատահի, հիշեք, որ իսկական երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դուք դադարում եք բողոքել ձեր խնդիրներից ու սկսում եք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք:

4. Ձեր սպիները ձեր ուժի խորհրդանիշերն են:

Երբեք մի ամաչեք կյանքի թողած սպիներից: Սպիի առկայությունը նշանակում է, որ ցավն այլևս չկա, և վերքը լավացել է: Դա նշանակում է, որ դուք հաղթել եք ցավին, դաս եք քաղել, ավելի ուժեղ եք դարձել ու առաջ շարժվել: Սպին հաղթանակի դաջվածքն է:

Թույլ մի տվեք ձեզ ձեր սպիների պատանդը դառնալ: Թույլ մի տվեք, որ դրանք ձեզ պահեն վախի զգացման մեջ: Սկսեք դրանց նայել՝ որպես ուժի նշան: Տառապանքից են ծնվել ամենաուժեղ հոգիները: Այս մեծ աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ սպիներ ունեն: Ձեր սպիներին նայեք՝ որպես կարգախոսի. այո, ես դա արեցի: Ես ապրեցի, և ես սպիներ ունեմ դա ապացուցելու համար: Եվ այժմ ես ավելի ուժեղ լինելու հնարավորություն ունեմ:

5. Յուրաքանչյուր փոքր ճակատամարտ քայլ է դեպի առաջ:

Կյանքում համբերությունը հավասար չէ սպասմանը: Այն լավ տրամադրությունը պահպանելու ունակությունն է` համառորեն աշխատելով ձեր երազանքների իրականացման ուղղությամբ:

Այդ պատճառով էլ, եթե դուք պատրաստվում եք փորձել, գնացեք մինչև վերջ, այլապես սկսելը ոչ մի իմաստ չունի: Դա կարող է նշանակել կայունության ու հարմարավետության և, հնարավոր է, գիտակցության կորուստ որոշ ժամանակով:

Հնարավոր է՝ դուք ստիպված լինել ուտել ոչ այն, ինչ սովոր եք ուտել, կամ չքնել սովորականի պես մի քանի շաբաթների ընթացքում: Դա կարող է նշանակել ձեր հարմարավետության գոտու փոփոխություն, հարաբերությունների ու բոլոր սովորական իրողությունների զոհաբերում, ձեր հասցեին ծաղրի դրսևորում, ի վերջո, դա կարող է նշանակել միայնություն:

Այնուամենայնիվ, միայնությունը երբեմն նվեր է, որը շատ բաներ հնարավոր է դարձնում: Դուք ստանում եք տարածություն, որի կարիքն այնքան ունեք: Մնացածը ձեր դիմացկունության թեստն է, թե որքան եք դուք իրականում ուզում հասնել ձեր նպատակին: Եվ եթե դուք դա ուզեք, անպայման կանեք` չնայած անհաջողություններին ու տարաձայնություններին: Եվ ամեն քայլափոխի դուք ձեզ ավելի լավ կզգաք: Դուք կհասկանաք, որ պայքարը խոչընդոտ չէ ձեր ճանապարհին. Այն հենց ճանապարհն է:

6. Այլ մարդկանց բացասական արձագանքը ձեր խնդիրը չէ:

Վստահ եղեք, երբ վատ ժամանակներ են գալիս, ժպտացեք, երբ ուրիշները կփորձեն հաղթել ձեզ: Դա սեփական ոգևորվածությունը պահպանելու հեշտ եղանակ է: Երբ ուրիշ մարդիկ ձեր մասին վատը կխոսեն, շարունակեք լինել այնպիսին, ինչպիսին որ կաք: Երբեք թույլ չտաք, որ ինչ-որ մեկի խոսակցությունը փոխի ձեզ:

Դուք չեք կարող ամեն բան սրտին չափազանց մոտ ընդունել, անգամ, եթե դա շատ անձնական է թվում: Մի մտածեք, որ մարդիկ ինչ-որ բան են անում ձեզ համար, նրանք դա անում են իրենց համար: Նախ և առաջ՝ երբեք մի փոխվեք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու համար:

Փոխվեք, եթե դա ձեզ ավելի լավն է դարձնում ու ձեզ տանում դեպի պայծառ ապագան: Ինչէլ որ անեք, մարդիկ, միևնույն է, խոսելու են: Անհանգստացեք ձեզ համար, այլ ոչ թե՝ ուրիշների կարծիքի: Եթե դուք հավատում եք ինչ-որ բանի, մի վախեցեք պայքարել դրա համար: Մեծ ուժն անհնարինը հաղթահարելուց է ծնվում:

7. Ինչ լինելու է, կլինի…

Դուք ուժ եք ստանում, երբ հրաժարվում եք գոռոցներից ու բողոքներից և սկսում եք ժպտալ ու գնահատել ձեր կյանքը: Յուրաքանչյուր պայքարի մեջ օրհնանք կա, ու դա տեսնելու համար պետք է պատրաստ լինեք բացել սիրտն ու միտքը:

Դուք չեք կարող ստիպել իրադարձություններին չկատարվել, դուք կարող եք միայն փորձել դա անել: Որոշակի պահի դուք պետք է իրավիճակը բաց թողնեք ու թույլ տաք, որ ինչ լինելու է, լինի: Սիրեք ձեր կյանքը, վստահեք ձեր կանխազգացմանը, ռիսկի դիմեք, կորցրեք ու գտեք երջանկություն, սովորեք փորձառության միջոցով: Սա երկար ճանապարհ է:

Դուք պետք է դադարեք անհանգստանալ, հարցեր տալ ու ամեն վայրկյան կասկածել: Ծիծաղեք, վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:

8. Պարզապես շարունակեք առաջ շարժվել:

Մի վախեցեք զայրանալուց: Մի վախեցեք կրկին սիրելուց: Թույլ մի տվեք որ ձեր սրտի ճաքերը վերածվեն կտրվածքների: Հասկացեք, որ ուժն ամեն օր շատանում է: Հասկացեք, որ խիզախ լինելը հիանալի բան է: Ձեր սրտի մեջ գտեք այն, ինչն ուրիշներին կստիպի ժպտալ:

Հիշեք, որ դուք ձեր կյանքում եղած շատ մարդկանց կարիքը չունեք: Այդ պատճառով էլ մի ձգտեք շատ ընկերներ ունենալ: Ուժեղ եղեք, երբ դժվար ժամանակներ լինեն: Հիշեք, որ Տիեզերքը միշտ անում է այն, ինչ տվյալ պահին ճիշտ է:

Ընդունեք ձեր սխալները ու դասեր քաղեք դրանցից: Միշտ հետ նայեք, նայեք, թե ինչերի եք հասել, ու հպարտացեք ձեզնով: Մի փոխվեք ոչ մեկի համար, եթե չեք ուզում փոխվել: Ավելի շատ բան արեք: Պարզ ապրեք: Եվ երբեք մի դադարեցրեք շարժումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս