Բաժիններ՝

«Այլ լիգաներում «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեր տիտղոսի համար». Ժոզե Մոուրինիո

ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Բավարիայի» հե՞տ:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Սուոնսիի» դեմ հաղթական խաղից հետո (2:0) պատմել է թիմի նպատակների մասին:

«Նախորդ մրցաշրջանում մենք հաղթեցինք տիտղոսներ, բայց լիգայում գրավեցինք 6-րդ տեղը: Այս տարի մենք ուզում ենք գրավել առաջնությունում 2-րդ տեղը, հավաքել 10 միավոր ավելի շատ, քան նախորդ տարի, խփել ավելի շատ գոլեր և ավելի քիչ բաց թողնել:

Կա ակումբ, որը չեմպիոնության համար պայքարը գործնականում դարձնում է անհնարին: Այլ լիգաներում մենք կպայքարեինք տիտղոսի համար: Մրցաշրջանը մեզ համար դրական է, դեռ կա Անգլիայի գավաթը: Մենք պետք է պայքարենք դրա համար»,- Ժոզեին է մեջբերում BBC-ն:

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է «Մանչեսթեր Սիթիից» 16 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս