Բաժիններ՝

Արթուր Սարկիսովը 7 ամսվա դադարից հետո կրկին մասնակցեց «Ենիսեյ»-ի խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը երկար դադարից հետո վերադարձավ մարզադաշտ: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 30-րդ տուրում «Ենիսեյ»-ը 0:2 հաշվով պարտություն կրեց «Կուբա»-ից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը 7 ամսվա դադարից հետո վերադարձավ «Ենիսեյ»-ի կազմ: Հայ հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին:

Սարկիսովը վնասվածք էր ստացել 2017 թվականի սեպտեմբերի 10-ին «Լուչ-Էներգիա»-ի դեմ խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս