Բաժիններ՝

«Ես տեղափոխվեցի Անգլիա հաշմանդամի սայլակով և գրավեցի այդ երկիրը 3 ամսում». Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչը պատմել է «Լոս-Անջելես Գելեքսի» տեղափոխվելուց հետո առաջացած էմոցիաների մասին:

«Ես ծեր եմ ծնվել և կմահանամ երիտասարդ: Մի անհանգստացեք իմ տարիքի կապակցությամբ: Անգլիա ես տեղափոխվեցի հաշմանդամի սայլակով: Եվ գրավեցի այդ երկիրը 3 ամսում: Առյուծը նորից քաղցած է: Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ, և գիտեմ, որ կհաղթեմ: Ես կարող եմ խաղալ «Գելեքսիի» կազմում արդեն մոտակա խաղում»,- ասել է շվեդը:

Իբրահիմովիչը խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարտի 23-ին:
«Կարմիր սատանաների» կազմում Զլատանը հաղթել է Եվրոպայի լիգան, Լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը: Անգլիական ակումբի հետ պայմանագրի խզումից հետո Իբրահիմովիչը տեղափոխվեց «Գելեքսի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս