Բաժիններ՝

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին կանանց Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում:

Խաղացված 5 տուրերից հետո Մարիա Գևորգյանը ունի 4, Լիլիթ Մկրտչյանը` 3,5, Մարիա Կուրսովան` 3 միավոր: 5 հնարավորից 4,5 միավորով առաջատարը Վրաստանը ներկայացնող Բելա Խոտենաշվիլին է:

Եվրոպայի արագ շախմատի առաջնության ևս 6 պարտիաներ կխաղարկվեն մարտի 31-ին:

Շախմատի Եվրոպայի կանանց արագ շախմատի առաջնությանը մասնակցում են 78 շախմատիստներ եվրոպական 16 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս