Բաժիններ՝

Ջոկովիչը և Աղասին չեն շարունակի համագործակցությունը

Հայազգի թենիսիստ Անդրե Աղասին չի շարունակի համագործակցել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ:

Այս մասին գրում է ESPN-ը: Աղասին հեռացել է Ջոկովիչի մարզչական շտաբից: «Շատ հաճախ ընդհանուր համաձայնության չէինք գալիս տարբեր հարցերի շուրջ»,-ասել է Աղասին:

Անդրե Աղասին Նովակ Ջոկովիչի մարզչական թիմին միացավ 2017 թվականի մայիսին: Սերբ Նովակ Ջոկովիչը երկար ժամանակ անհաջողության էր մատնվել և վերականգնվում էր արմունկի վնասվածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս