
Suning Group-ն ուզում է վաճառել «Ինտերը» 600 մլն եվրոյով

Բայց նման գումարով գնորդներ չինացիները դեռ չեն գտել: Չինական Suning Group կորպորացիան պատրաստ է վաճառել «Ինտերը» 600 մլն եվրոյով: Այդպիսի ցանկության պատճառ դարձել են ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմները և այն, որ ակումբը չի մասնակցում եվրագավաթներին:
«Ինտերի» տեխնիկական համակարգող Վալտեր Սաբատինին խզել է պայմանագիրն իտալական ակումբի հետ այն բանից մի քանի ժամ հետո, երբ Ֆաբիո Կապելոն ազատվեց կորպորացիայի մյուս ակումբի՝ «Ցզյանսու Սունինգի» գլխավոր մարզչի պաշտոնից: Իտալիացի մարզիչը հեռացել է սեփականատերերի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, ընկերությունը չափազանց հետաքրքրված է ակտիվների վաճառքով, բայց չի կարողանում գտնել գնորդներ, որոնք համաձայն կլինեն վճարել պահանջված գումարը:
Չինական կոնգլոմերատը գնեց ակումբը 2016թ. հունիսին և հանդիսանում է ակտիվների 68.55%-ի սեփականատեր, Էրիկ Տոխիրը մնացել է նոմինալ նախագահ 31.05%-ով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը