Բաժիններ՝

«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» վերածել է մեքենայի, նա ԱՊԼ-ի լավագույն մարզիչն է». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Ես գտնում եմ, որ Խոսեպ Գվարդիոլան հիմա հանդիսանում է ԱՊԼ-ի լավագույն մարզիչը: Նա «Մանչեսթեր Սիթին» վերածել է մեքենայի: Նա ցուցադրում է այն ֆուտբոլը, որը ես ուզում էի ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բայց նրա խաղացողներն ավելի լավն են: Ինձ «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի շատ ժամանակ պետք կլիներ այդ գործընթացի համար: Դժբախտաբար, ինձ այդ ժամանակը չտվեցին»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:

Հիշեցնենք, որ Վան Գալը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-16 թվականներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս