
Հրայր Թովմասյանն առաջին հիասթափությունն է ապրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Սահմանադրականի նախագահ ընտրված Հրայր Թովմասյանն առաջին հիասթափությունն է ապրել, քանի որ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից «ավերակներ» է ժառանգել։
ՍԴ շենքում որոշ հատվածներ դեռեւս կրում են սովետի դրոշմը, եւ Գ․ Հարությունյանը մատը մատին չի խփել շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Իսկ նա այդ պաշտոնին է 1996-ից` ՍԴ հիմնադրումից ի վեր, եւ հեռացավ տարիքը լրանալու պատճառով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։