
Ավտոմեքենան արգելափակվել է Ձորաղբյուրի աղբանոցի մոտ

Մարտի 30-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ջերմոցների մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ձորաղբյուր գյուղի աղբանոցի մոտակայքում:
Փրկարարները «Samand» մակնիշի 311 II 13 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: