
Կապան-Քաջարան ճանապարհին մեքնենան գլորվել է ձորակը․ կան տուժածներ

Մարտի 29-ին՝ ժամը 19:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 3-րդ կմ-ում «Opel Astra G» մակնիշի 35 QF 711 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Է. Ս.-ը և 1983 թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: