Հսկայական խոզը դարձել է անգլիական ընտանիքի սիրելին
Մեծ Բրիտանիայից Ալի Մարիոտն իր տանը պահելու համար խոճկոր է ձեռք բերել, որը բոլորի համար անսպասելիորեն դարձել է խոհանացային սեղանի չափ եւ այժմ կշռում է մինչեւ 222 կիլոգրամ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Կինը 2009 թվականին խոզը գնել էր տեղի կենդանիներ բուծողից. դա թվով հինգերորդ խոճկորն է նրա տանը: Նրա երեխաները՝ հինգ եւ յոթ տարեկան տղաները, երբեք դեմ չեն եղել նման ընկերակցությանը: Մարիոտը կարծում էր, որ դա սովորական փոքրիկ խոզ է, որը հատուկ բուծվել է տանը պահելու համար, բայց այդպես չեղավ: Խոճկորին Մավիս են կոչել ի պատիվ հանգուցյալ տատիկի:
Նա աստիճանաբար սկսել է մեծանալ առանց կանգ առնելու: Որոշ ժամանակ անց խոզն այնքան է մեծացել, որ սկսել է լռվել դռների մեջ եւ վազվզել է միջանցքներով՝ փորձելով դուրս գալ: Ուստի կինը նրա համար տնակ է կառուցել ոչ հեռու ապրող իր ծնողների բակում: Մարիոտի խոսքով՝ Մավիսը երեխաների համար գրեթե ավագ քույր է: Տղաները նրան քշում են պոնիի նման եւ ամեն կերպ զվարճանում: Չնայած այն բանին, որ խոզն արդեն այնքան էլ երիտասարդ չէ, նա, միեւնույն է, ջանում է նրանց հետ խաղալ: Տիրուհին Մավիսի հետ իրեն շատ լավ է զգում, երբ ինքն սթրեսի մեջ է լինում:
Նրա խոսքով՝ խոզի հետ միասին պառկելը, գլուխը նրա վրա դնելն ու նրա շնչառության եւ խռխռոցի ռիթմը լսելը լավագույն հանգստացուցիչն է: Մավիսն ուտում է այն ամենը, ինչ պատահում է՝ բանանի կեղեւ, թխվածք, բանջարեղեն: Այդ պատճառով ընտանիքը փակ է պահում պահարանների բոլոր դռները: Իսկ եթե կենդանին դրանք բացված է տեսնում, նա անմիջապես վազ է տալիս, իսկ ընտանիքը միաբերան բացականչում է. «Արա՛գ, նա մոտենում է: Փակի՛ր դռները»: Չնայած իր մեծ չափերին, կենդանին բավականին խելացի է ու սիրալիր, նույնիսկ կարողանում է հրահանգով շրջվել փորի վրա:
Սակայն երբեմն նա կարող է իրեն «խոզավարի» պահել՝ շրջել աղբամաններն ու ծաղկամանները, որեւէ տեղ կանգնել ու ընտանիքի անդամներին թույլ չտալ անցնել, մինչեւ որ չստանա իր ցանկացածը, հաղորդել է Sputnik-ը: