
«Չգիտեմ՝ ինչպես տեղ ստանամ «Ռեալի» հիմնական կազմում». Իսկո

«Ռեալի» կիսապաշտպանը կիսվել է ակումբում իր դիրքի մասին կարծիքով: Իսկոն դարձավ Իսպանիայի և Արգենտինայի միջև ընկերական խաղի հերոսը՝ առաջին անգամ կարիերայում աչքի ընկնելով հեթ-տրիկով:
Խաղից հետո Իսկոն ասել է, որ չգիտի՝ ինչու չի կարողանում տեղ ստանալ իր ակումբի հիմնական կազմում:
««Ռեալում» ես չունեմ մշտական տեղ հիմնական կազմում, դա ճիշտ է, բայց պրոբլեմը նրանում է, որ ես չգիտեմ՝ ինչպես այն ստանամ: Ես մտադիր եմ շարունակել ջանասիրաբար աշխատել և ուշադրություն չդարձնել այն բանի վրա, որ ես չունեմ առաջատար դիրք և մշտական տեղ ակումբի հիմնական կազմում: Իսկ այստեղ՝ Իսպանիայի հավաքականում, մարզիչն ինձ վստահում է»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը