Ռոբերտ Լևանդովսկին պետք չէ «Ռեալին»
«Արքայական ակումբը» հետաքրքրված չէ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:
Վերջին շաբաթները բազմաթիվ շշուկներ էին պտտվում այն մասին, որ ամռանը «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Լևանդովսկուն և արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները հարձակվողի հետ: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Bild-ը, տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերմանական պարբերականը հավաստիացնում է, որ Ռոբերտը հետաքրքիր չէ «Արքայական ակումբին» իր տարիքի պատճառով, որը հանդիսանում է նրա տրանսֆերի գլխավոր արգելքը (այս տարի կլրանա լեհ հարձակվողի 30 տարին):
Աղբյուրը գրում է նաև այն մասին, որ «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն արդեն sms հաղորդագրություն է ստացել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ՝ «Այն, ինչ գրում են թերթերը, սուտ է: Մեզ չի հետաքրքրում Ձեր ֆուտբոլիստը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը