Բաժիններ՝

«5 ամիսը Փարիզում՝ ինչպես 5 տարի». Պատմել է Նեյմարը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: AS-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը հերթական անգամ դժգոհել է իր մտերիմներին Փարիզում հանդիպած դժվարությունների մասին՝ ասելով՝ «5 ամիսը Փարիզում՝ ինչպես 5 տարի»:

Ֆրանսիական պարբերականները նշում են, որ ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Նեյմարը մեծ ցանկություն ունի փոխելու իր ակումբը, քանի դեռ երիտասարդ է և կարող է մեծ հաջողությունների հասնել: Մադրիդյան ակումբը ևս չի ցանկանում կորցնել առիթը: Թիմի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մարսելոն և Կաեմիրոն, նշել են, որ ուրախ կլինեն ընդունել Նեյմարին:

Հիշեցնենք, որ ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստն արդեն իսկ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:

Նեյմարի շուրջ տեղի ունեցածով շատ անհանգստացած է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին: Ըստ միջազգային մամուլի՝ Խելաիֆին այնքան անհանգստացած է, որ մեկնել է Բրազիլիա՝ անձամբ բանակցելու Նեյմարի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս