
«Զլատանը չունի վնասվածք, նա փչացրել է հարաբերությունները Մոուրինիոյի հետ». Ադրիան Մուտու

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Ադրիան Մուտուն խոսել է այն մասին, թե ինչու Զլատան Իբրահիմովիչը չի խաղում վերջին շրջանում:
«Ինձ չի հետաքրքրում Մոուրինիոն: Նա միշտ խաղում է հաշվի վրա և չի ցուցադրում գեղեցիկ ֆուտբոլ: Ինձ տեղեկատվություն է հասել, ըստ որի՝ Զլատանը չունի ոչ մի վնասվածք, նա պարզապես փչացրել է հարաբերությունները Մոուրինիոյի հետ»,- ասել է Մուտուն:
Նշենք, որ վերջին շրջանում քննարկվում է այն, որ Մոուրինիոն վատ հարաբերություններ ունի Պոլ Պոգբայի հետ, ինչի պատճառով Պոգբան շատ քիչ է խաղում:
Սիրարփի Աղաբաբյան