Բաժիններ՝

«Մինչև ապրիլի 30-ը որոշում կկայացնեմ՝ մնում եմ «Բարսելոնայո՞ւմ», թե՞ գնում եմ Չինաստան». Անդրես Ինիեստա

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան կիսվել է իր ապագայի հետ կապված մտքերով:
33-ամյա կիսապաշտպանը կապված է կատալոնացիների հետ անժամկետ պայմանագրով, ընդ որում, Ինիեստան իրավունք ունի լուծարել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, եթե հայտնի ակումբին այդ մասին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը:

«Մինչև ապրիլի 30-ը ես պետք է որոշում կայացնեմ՝ շարունակել խաղալ «Բարսելոնայո՞ւմ», թե՞ տեղափոխվել Չինաստան: Հիմա ես պետք է գնահատեմ, թե ինչը կլինի ավելի լավ և՛ ինձ համար, և՛ ակումբի համար»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Անդրես Ինիեստայի նկատմամբ չինական «Տյանցզին Ցյունցզյան» ակումբի կողմից հետաքրքրության մասին: Նշվում էր, որ իսպանացուն կարող են առաջարկել տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս