Բաժիններ՝

««Չելսիի» և «Բարսելոնայի» միջև տարբերությունը Մեսսին է». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:3) նշել է, որ թիմերի միջև տարբերությունը Լիոնել Մեսսիի մեջ է:

«Այսօր Մեսսին ցույց տվեց տարբերությունը: Խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Մեր բախտը նաև մի փոքր բերեց պատասխան խաղում: Մենք 4 անգամ խփեցինք դարպասաձողին: Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց կրկնում եմ, խոսքը գնում է Մեսսիի մասին, ով յուրաքանչյուր մրցաշրջանում 60 գոլ է խփում: Նա ուղղակի թոփ-ֆուտբոլիստ չէ: Մեսսին սուպեր թոփ է: Նա փոխեց խաղը՝ հօգուտ «Բարսելոնայի»:

Ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Այսօր մենք լրիվ տրվեցինք խաղին և արժանի չէինք նման հաշվով պարտության: Բայց պետք է առաջ շարժվել. կիրակի «Լեսթերի» հետ խաղն է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս