Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան պատրաստում է ամառային սուպերտրանսֆեր

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է «Մոնակոյից» ձեռք բերել Թոմ Լեմարին:

Այն բանից հետո, ինչ «քաղաքայիններն» անհաջողության մատնվեցին Ալեքսիս Սանչեսի և Ռիհադ Մահրեզի բանակցություններում, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է փնտրել տարբերակներ հարձակման եզրերն ուժեղացնելու համար:

Գվարդիոլան բարձր է գնահատում Էդեն Ազարին, բայց «Չելսին» հազիվ թե վաճառի իր գլխավոր աստղին նույնիսկ ռեկորդային գումարի դիմաց: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, դա ստիպել է անգլիական ակումբին ուշադրություն դարձնել «Մոնակոյի» հարձակվող Թոմ Լեմարի վրա: Ամռանն «Արսենալն» առաջարկեց «Մոնակոյին» 100 մլն եվրո Լեմարի համար, բայց մերժում ստացավ: Transfermarkt-ը 22-ամյա ֆրանսիացուն գնահատում է 65 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031